ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց` երեխաների, դեռահասների, չափահասների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում:

home13-il-1
home01
Լիլիթ Աթաջանյան, բգթ Աուտիզմի ազգային հիմնադրամի տնօրեն
Սա ԻՄ ընտրած ՈՒՂԻՆ է, սա ՄԵՐ միասին անցած ճանապարհն է,

ՄԵՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ ԼԻ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ Է

Ես շատ շնորհակալ եմ ճակատագրին, աուտիզմով մարդկանց և նրանց ընտանիքներին օգնելու հնարավորության համար:

Ես հավատում եմ, որ ծնողների հետ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել աուտիզմով և այլ զարգացման  խանգարումներ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների  երազանքները:

Հատուկ կարիքով երեխաները չեն դադարում հիացնել ինձ: Նրանք ինձ առաջ գնալու, չհանձնվելու, պայքարելու, խոչընդոտները հաղթահարելու ուժ են տալիս:

Բարելավել հատուկ կարիքներով մարդկանց կյանքի որակը, երջանկացնել, ստեղծել պայմաններ ուսման և զարգացման համար, տրամադրել մասնագիտական ժամանակակից ​​աջակցություն, ապահովել խնամքը և զբաղվացությունը՝ սա է մեր թիմի նպատակը։

Մեր երկրի բոլոր մարդիկ արժանի են ՍԻՐՈ և ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:

Ես հպարտ եմ, որ  հանդիսանում եմ «Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ի տնօրենը, քանի որ այն ՀՀ կառավարության և աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների ծնողների համագործակցության հաջողված օրինակելի մոդել է։

«Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ը հանդիսանում է «Իմ Ուղին» Սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի հիմնադիրը:

Հիմնադրամը ապահովում է ոչ միայն կենտրոնի մասնագետների նվիրված թիմի կողմից անհրաժեշտ անխափան աշխատանքը, այլ նաև նպաստում է Հայաստանում աուտիզմի խմդիրների իրազեկմանանը և պաշտպանում շահառուների շահերը:

20120

Հիմնադրման
տարեթիվ

100
+

տարվա
փորձ

700
+

Պատրաստված
մասնագետներ

2000
+

գոհունակ
շահառուներ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Մենք լիահույս ենք, որ աուտիզմ ախտորոշում ունեցող ամեն անձ ունի որակյալ և երջանիկ կյանքի և հասարակության լիարժեք և գնահատված անդամ դառնալու իրավունքը:

Նպաստել
զարգացմանը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Ստեղծել բարձր որակի ժամանցային հնարավորություններ

Ներգրավել իմաստավորված գործունեության մեջ

Օգնում ենք այսօր: Օգնում ենք վաղը։

home13-il-4
home02
Պարտականություններ

Աուտիզմ Ազգային Հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնը պարտավորվում է ստեղծել պատշաճ պայմաններ աուտիզմ և այլ զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց կյանքի բարելավման համար, տրամադրելով բարձրագույն չափանիշներին համապատասխանող խմբակային և անհատական շտկողական և զարգացման թերապիաներ, կրթական, հմտությունների բացահայտման, մասնագիտական ուսուցման և սոցիալիզացիային, ներառմանը և որակյալ ժամանցին ուղղված ծառայություններ՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար՝ մասնագիտական, սիրո, ապահով, հոգատար, աննախապաշար և ճկուն մթնոլորտում:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՋԱԿՑԵԼ

Կամավորական օգնություն

Աշխատանք կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին և սոցիալիզացիայի ծրագրերին։

Ֆինանսական օգնություն

Իրազեկման միջոցառումների կազմակերպման, ծանուցող բրոշյուրների տպագրման և տարածման գործում, սեմինարների և վարպետության դասերի կազմակերպման, աշխատավարձերի ապահովման հարցում։

Նյութական օգնություն

Կահավորանք, սպորտային սարքավորումներ, երաժշտական գործիքներ, դասագրքեր և գրականություն, ինչպես նաև նկարչական, ձեռագործության, կարուձևի խեցեգործության նյութեր։

Սոցիալիզացման օգնություն

Տեսարժան/հասարակական վայրեր ինչպես նաև թանգարաններ, թատրոն, կինո, համերգներ և այլ մշակութային օջախներ այցելելու կազմակերպման և օժանդակման հարցում։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին իրադարձություններ

234

Աուտիզմի սպեկտրի խանգարումը և աջակցության աստիճանները

Աուտիզմի սպեկտրի խանգարումը (ԱՍԽ) նեյրոկենսաբանական զարգացման առանձնահատկություն է, որը ազդում է անձի հաղորդակցության, սոցիալական փոխհարաբերությունների, վարքի և տեղեկատվության ընկալման վրա։ «Սպեկտր»...
28504

Օգտակար խաղեր և վարժություններ աուտիզմ ունեցող երեխաների համար

Աուտիզմ ունեցող երեխաները սովորում և ընկալում են աշխարհը յուրահատուկ ձևով։ Խաղերն ու վարժությունները կարող են դառնալ ոչ միայն զվարճալի զբաղմունք, այլ նաև՝ կարևոր գործիք հաղորդակցման, զգայական...
nver

Հետամանորյա շրջանի զգայուն կողմերը

Նվերներից ու փոփոխություններից առաջացած հույզերը աուտիզմի դեպքում Հետամանորյա շրջանի զգայուն կողմերը Ամանորյա տոները հաճախ ասոցացվում են ուրախության, նվերների և անակնկալների հետ։ Սակայն աուտիզմ...